Աշոտյան. «ՀՀԿ-ն ամբողջությամբ համահունչ ենք եվրոպական քաղաքական տենդեցներին». «Առավոտ»
«Առավոտ»-ը հրապարակել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հոդվածը, որում, ի թիվս այլ դիտարկումների, հեղինակը գրել է. «Իր գոյության շուրջ 30 տարիների ընթացքում ՀՀԿ գաղափարախոսական հիմքը զարգացել և հղկել է՝ իր մեջ ներառելով նաև եվրոպական պահպանողականության և քրիստոնեաժողովրդավարականության ֆունդամենտալ էլեմենտներ: 2011թ.-ին կուսակցությունը դարձավ եվրոպական աջակենտրոն ամենախոշոր ընտանիքի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ:
Ինչպես ցանակցած իշխող կուսակցություն, իր քաղաքական պատասխանատվության ընթացքում, մեզ մոտ նույնպես տարիների ընթացքում ի հայտ եկավ և կարծրացավ կուսակցության վարչարարական բաղադրիչը, որի պատճառով կուսակցության ներսում որոշումների կայացման մեխանիզմում բյուրոկրատիզմը սկսեց մրցել իդեոլոգիայի հետ: Այսպես եղավ նաև Գերմանիայի, Ֆրանսիայի, սկանդինավյան երկրների նույնատիպ կուսակցությունների հետ:
Իշխանափոխությունից հետո Հանրապետականը ստացավ ունիկալ շանս՝ մի կողմից կրկին բյուրեղացնել իր գաղափարաբանական հիմքը, մյուս կողմից , հետևելով եվրոպական քույր կուսակցությունների փորձին, նաև ընդլայնելով այդ բաղադրիչը: Նման տրանսֆորմացիայի ամենատեսանելի և հաջողված օրինակ կարելի է համարել Ավստրիական ժողովրդական կուսակցության փորձը, որը, տարիներ առաջ զրկվելով իշխանությունից և առերեսվելով ծայրահեղ աջերի աճող վարկանիշին, ուժեղացրեց իր գաղափարական հիմքերը՝ ձայներ վաստակելով նախկինում ազգայնականների քվեարկողների հաշվին, շռնդալից վերադարձավ իշխանության: Նմանատիպ է նաև Հունաստանի «Նեա Դեմոկրատիա» պահպանողական կուսակցության փորձը, որը խորհրդարանական վերջին ընտրություններին համոզիչ հաղթանակ տարավ: Իսկ այն պահպանողական ուժերը, որոնք ի զորու չեղան անել դա, մինչև այսօր շարունակում են մեծ դժվարությունների հանդիպել բոլոր ընտրությունների ժամանակ, օրինակ՝ Գերմանիայի և Ֆրանսիայի պահպանողականների երբեմնի փառքի խամրումը:
Եզրափակելով կարող եմ պնդել, որ մենք մի կողմից վերադառնում ենք գաղափարական ակունքներին, մյուս կողմից, ամբողջությամբ համահունչ ենք եվրոպական քաղաքական տենդեցներին»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա