Դեպարդիեն կմարմնավորի Բրեժնևին
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն խաղալու է խորհրդային քաղաքական գործիչ Լեոնիդ Բրեժնևի դերը խորվաթ ռեժիսոր Լորդան Զաֆրանովիչի «Պրահայի գարունը» ֆիլմում։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է ֆիլմի պրոդյուսեր Անդրեյ Անտոնիո Լեկան։
Նրա խոսքով, ֆիլմը նվիրված է Չեխոսլովակիայում 1968 թ. հասարակական-քաղաքական բարեփոխման առաջնորդ Ալեքսանդր Դուբչեկին։ Ֆիլմի բյուջեն ավելի քան 11 միլիոն դոլար է։ Լեկան ասել է, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2022 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան