«Նոր Ալիք». Հայաստանի ներկայացուցիչը դեռ 9-րդն է
Երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2019-ի» մրցութային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչ Արտյոմ Հակոբյանը՝ Տյոմը, կատարել է Ալլա Պուգաչովայի «Так же, как все» երգը և ստացել 78 միավոր։ Նա զբաղեցրել է 9-րդ տեղը: 100 միավորով առաջատարն է Ալբանիայի ներկայացուցիչ Ինես Նազիրին։
Մրցութային երկրորդ օրն այս է, մասնակիցները կատարելու են նոր երգեր։
Մրցույթին մասնակցում է Հայաստանից, Ալբանիայից, Ադրբեջանից, Իսպանիայից, Իտալիայից, Կուբայից, Լատվիայից, Մոլդովայից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Ռուսաստանից 13 կատարող։
«Նոր ալիքն» ամենամյա միջազգային մրցույթ է։ Առաջին մրցույթը տեղի է ունեցել 2002 թվականին Յուրմալայում (Լատվիա)։ Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլին։ Հայաստանը «Նոր ալիք» երգի մրցույթին մասնակցում է 2003 թվականից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան