Վիոլա Դևիսը կմարմնավորի Միշել Օբամային
Օսկարակիր դերասանուհի Վիոլա Դևիսը «Առաջին տիկիններ» քաղաքական սերիալում մարմնավորելու է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կնոջը՝ Միշել Օբամային։ news.ru-ի հաղորդմամբ, դերասանուհին արդեն պայմանագիրը կնքել է։ Նա նաև հանդես է գալու որպես ֆիլմի գործադիր պրոդյուսեր։
Սերիալը պատմելու է տարբեր դարաշրջաններում ԱՄՆ նախագահների կանանց անձնական և քաղաքական կյանքի մասին: Առաջին եթերաշրջանը, բացի Միշել Օբամայից, ներկայացնելու է նաև Էլեոնորա Ռուզվելտին, Բեթի Ֆորդին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան