Ամենաբարձր վարձատրվող երգչուհին
Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆտը, որը վաստակել է 185 միլիոն դոլար, գլխավորում է Forbes ամսագրի կազմած 2019 թ. երաժշտական ինդուստրիայում ամենաբարձր վարձատրվող կանանց վարկանշային ցուցակը։ Ռիա նովոստին գրում է, որ անցած տարի նա կարողացել էր զբաղեցնել երկրորդ տեղն այն բանից հետ, երբ նրա Reputation ալբոմը թողարկումից մեկ շաբաթվա ընթացքում վաճառվել էր ավելի քան երկու միլիոն օրինակով։ 2019 թվականին երգչուհին բարձրացել է մեկ հորիզոնականով՝ Reputation շրջագայության ընթացքում վաստակելով 226,1 միլիոն դոլար։
Forbes-ը նշում է, որ Սվիֆտը նաև վաստակել է Republic Records-ի հետ պայմանագրի շնորհիվ և նոր Lover ալբոմի վաճառքից, որը թողարկվել էր այս տարվա օգոստոսի սկզբին։
Երկրորդ հորիզոնականում է ամերիկացի երգչուհի Բեյոնսեն 81 միլիոն դոլար եկամտով։ Նրան հաջորդում է ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ռիանանն 62 միլիոն դոլարով։
Ամենահարուստ երգչուհիների տասնյակում է նաև Քեթի Պերրին, Փինքը, Արիանա Գրանդեն, Ջենիֆեր Լոպեսը, Լեդի Գագան, Սելին Դիոնն ու Շակիրան։
Forbes վարկանշային ցուցակը կազմել է 2018 թ. հունիսի 2019 թ. հունիս ընկած ժամանակահատվածում վաստակած գումարների հիման վրա մինչև հարկերի վճարումը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան