Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնել Լևոն Ջուլֆալակյանին
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան՝ վերջինիս նախագահ Ռոբերտ Խաչատրյանի և գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ շնորհակալություն է հայտնում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանին՝ կատարած ահռելի ու անգնահատելի աշխատանքի համար։
Այս մասին տեղեկանում ենք ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Հայտարարության մեջ ասվում է.
«20 տարի անվերապահորեն և անաչառ ղեկավարելով Հայաստանի հանրապետության ուժեղագույն հավաքականներից մեկը՝ Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը իր բացառիկ ու բարձր արդյունքների շնորհիվ դարձել է անկախ Հայաստանի ամենաարդյունավետ մարզիչը։
Հավաքականը գլխավորելու տարիներին ՀՀ վաստակավոր մարզիչը Հայաստան է բերել 70 մեդալ՝ Օլիմպիական խաղերից, Աշխարհի և Եվրոպայի առաջնություններից, ինչպես նաև Ուսանողական խաղերից և Աշխարհի գավաթներից (ՕԽ՝6, ԱԱ՝ 18, ԵԱ՝ 41, ԱԳ և ՈՒԽ՝5)։
Շնորհակալություն Լևոն Ջուլֆալակյան, Ձեր մեծ ավանդի համար»:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Ջուլֆալակյանը դժգոհ է Մաքսիմ Մանուկյանից ու Կարապետ Չալյանից
- Լևոն Ջուլֆալակյան. Պարզ ասած, իմ դեմ դավադրություն է կազմակերպվում
- Լևոն Ջուլֆալակյան. Այո, ես հրաժարական եմ տալիս
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա