
«Հրապարակ». «Սա՞ է թիմային աշխատանքը, սե՞նց եք թիկունքս պահում, ամեն մեկդ մտել եք ծակերը, ձայն չեք հանում»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը խիստ զայրացած է իրենց թիմի այն անդամների և հատկապես պատգամավորների վրա, որոնք Ամուլսարի թեմայով հակադրվեցին իրեն։ Ծաղկաձորում հանդիպման ժամանակ նա բավականին կոշտ է խոսել, ասել է՝ սա՞ է թիմային աշխատանքը, սե՞նց եք թիկունքս պահում, ամեն մեկդ մտել եք ծակերը, ձայն չեք հանում և այլն։
Հիմա մտածում են՝ ինչպես պատժեն դեմ դուրս եկածներին։ Թեև հասկանում են, որ դա հեշտ չէ, քանի որ խմբակցությունից չեն կարող հեռացնել և չեն ուզում ֆրակցիոնիզմի հող ստեղծել․ այս փուլում դա կվնասի հազար խնդիր ունեցող իշխանություններին։ Բայց պատժի շուրջ մտմտում են, և չի բացառվում, որ անհատական գործողություններ մտածեն, որպեսզի հետայսու թիմը հասկանա՝ վարչապետի խոսքին ու կամքին հակառակվելը հղի է ծանր հետևանքներով»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին