Christian Dior-ի ղեկավարը 10 մլն եվրո կhատկացնի Ամազոնի անտառային հրդեհների դեմ պայքարի համար
Ֆրանսիական LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերության նախագահ Բեռնար Առնոն, որին պատկանում է Christian Dior, Louis Vuitton և Givenchy նորաձևության տները,10 մլն եվրո կհատկացնի Ամազոնի խոնավ արևադարձային անտառներում բռնկված հրդեհների դեմ պայքարի համար։ Այս մասին գրում է Գազետա.ռու-ն։
Այսպիսով, ընկերությունը միանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությանը, որի մասին հայտարարվեց ֆրանսիական Բիարից քաղաքում տեղի ունեցած «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովում։ Ըստ այդմ, նախատեսվում է 20 մլն եվրո հատկացնել Ամազոնիայում հրդեհների մարմանը օգնելու համար:
Հիշեցնենք՝ «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի ժամանակ միավորման անդամ երկրները ֆինանսական միջոցներ կտրամադրեն Ամազոնի խոնավ արևադարձային անտառներում բռնկված հրդեհների դեմ պայքարի համար։
Ընդհանուր առմամբ, կհատկացվի 20 մլն եվրո։
Հարակից հրապարակումներ`
- Դի Կապրիոն 5 մլն դոլար է տրամադրել Ամազոնում անտառային հրդեհների դեմ պայքարի համար
- Ամազոնիա․ Համաշխարհային աստղեր Մադոննան, ԴիԿապրիոն, Շակիրան, Ռոնալդուն կոչ են անում քայլեր ձեռնարկել
- «Մեր տունն այրվում է»․ Մակրոնն անդրադարձել է Ամազոնի հրդեհին
- Հրդեհները ոչնչացնում են Ամազոնի անտառները