Ալումյան. Բանակն առաջին անգամ մայրաքաղաք է մտել Տեր-Պետրոսյանի օրոք
«Մինչև 2008-ի մարտի 1-ը, մենք ունեցել ենք ներպետական իրադարձություններում զինված ուժերի ներգրավման մեծ փորձ։ Դա ամոթխած կեցվածքով փորձում են չհիշել, մոռացության մատնել, բայց այդ փորձը կա»,-լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։
Նա հիշեց, Արմավիրի մարզի երկու գյուղերում՝ Ջանֆիդայում ու Փշատավանում զինված խմբավորումների հրահրած հակաօրինական հասարակական գործողությունները կանխելու ու այլ նպատակներով արտակարգ դրություն է հաստատվում մեկ ամսի ժամկետով, պարետ է նշանակվում, իսկ հրամանգրի կատարման պարտականությունը դրվում է ՀՀ ներքին զորքերի, պաշտպանության նախարարության , ազգային անվտանգության պետական վարչության վրա։
«Խնդրեմ, զինված ուժերը արտակարգ դրության ռեժիմում ներգրավելու մասին հրամանգիր։ Արձակված է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, 1993 թվականի փետրվարի 8-ին։ Իսկ թե ինչ է տեղի ունենում 1996-ին, շատ մանրամասներով պատմելու անհրաժեշտություն չկա»,-ասաց Ալումյանը։
Հիշեցրեց, 1996-ին տանկերը եղել են Երևանի փողոցներում, ավելին, զորքերն այդ ժամանակ անմիջականորեն բերվել են ցուցարարների հետ շփման։
«Մինչդեռ 2008-ին զորքերը տեղակայվել են այնպիսի հատվածներում, որպեսզի անմիջական շփումներ չլինեն, կոնտակտ, բախումներ չլինեն»,-ասաց փաստաբանը։
Բանախոսն ասաց, 1996-ի հոկտեմբերի երկուսին, երբ հավաքվել էին բարձրաստիճան պաշտոնյանները՝ ամփոփելու զորքերն օգտագործելու, ցույցերը ցրելու խնդիրը, Վանո Սիրադեղյանն այսպիսի բան է ասել.
«Հայկական բանակն առաջին անգամ մտավ մայրաքաղաք։ Դա շատ կարևոր է։ Զորքերի հետևից ներքին զորքը, առաջին գունդը։ Նրանք պահպանել են Սահմանդրությունը, պաշտպանել են նախագահին։ Կարևոր չէ՝ ով է նախագահ, կարևոր պաշտպանել Սահմանդրությունը։ Երբ կրքերը թեժանում են, ժողովուրդը բաժանված է երկու-երեք մասի, գլխավոր խոսքը բանակինն է, կարևորը սպայական կազմն է, որն այժմ կոչվում է երկրապահ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան