Տեղեկություններ չունեմ. Արայիկ Հարությունյանը՝ ՀՊՏՀ-ի որոշ դասախոսների չաշխատելու մասին
Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ չունի տեղեկություններ, թե ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի հրաժարականից հետո որոշ դասախոսները չեն ուզում աշխատել:
Դիտարկմանը, թե համալսարանի որոշ ուսանողներ էլ ստորագրահավաք են սկսել, որ պաշտոնին վերականգնվի Ռուբեն Հայրապետյանը, նախարարը նշեց՝ շատ ուրախ է, որ բուհական համակարգում այլևս ստեղծվել են այնպիսի պայմաններ, երբ յուրաքանչյուրը կարող է ազատ իր կարծիքը արտահայտել և դրա համար չհետապնդվել ու ազատ լինել իր գործողությունում։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք ուսումնական տարվա սկզբին այս իրավիճակը բացասական ազդեցություն չի ունենա, նախարարը պատասխանեց. «Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, չեմ կարծում, որ սեպետմբերի 2-ից գործընթացները որևէ ձևով կխոչընդոտվեն։ ԲՈւՀ-երը նորմալ կաշխատեն»։
Ինչ վերաբերում է ուսանողների ստորագրահավաքին , Արայիկ Հարությունյանն ասաց. «Երբ դրանք կնյութականացվեն, այլ ոչ թե կլինեն ֆեյսբուքում սպամ անելու գործողություններ, այն ժամանակ կխոսենք ավելի լուրջ»։
Հարակից հրապարակումներ`
- Տնտնեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր. Դեռ հավատում եմ, որ այս աննախադեպ անարդարությունը միտումնավոր չէ
- ԲՈԿ. Ռուբեն Հայրապետյանը գիտական անբարեխղճությունը շարունակել է դոկտորական ատենախոսությունը պաշտպանելուց հետո
- ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գալոյանը
- ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը կթողնի զբաղեցրած պաշտոնը
- ՀՊՏՀ դասախոսները հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ռեկտորի պաշտոնակատարի դեմ. փաստաբան
- ՀՊՏՀ-ում բարեփոխումների անվան տակ ապօրինություններ են կատարվում. Գագիկ Ասլանյան
- «ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ-ի կողմից իբրև իր մշակած բարեփոխումներ ներկայացվող քայլերն էլ յուրովի գրագողության արդյունք են»
- ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը կեղծարար է ոչ միայն գիտությունում. դասախոս
- ՀՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնակատարը համոզված է՝ որ դասախոսների մրցույթը փոխելու է իրավիճակը
- Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի դոկտորականի ոդիսականը
- Տնտեսագիտական համալսարանի՝ բողոքի ակցիա իրականացնող դասախոսները նամակ են ներկայացրել վարչապետին
- Մեր անելիքները հստակ են, իսկ արդյունքը՝ շոշափելի. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար
- Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին մեղադրում են ապօրինության համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան