Արցախում սեպտեմբերին առաջին դասարան է հաճախելու 2385 աշակերտ
Արցախում 2018-2019 ուսումնական տարում առաջին դասարան է հաճախելու 2385 աշակերտ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավար Էրիկ Գրիգորյանը:
Նա նշել է, որ ԱՀ ԿԳՍ նախարարության կողմից առաջին դասարան հաճախող յուրաքանչյուր աշակերտի տրամադրվում է 20.000 դրամ:
Ըստ թերթի զրուցակցի՝ տրամադրվող գումարները ծնողները կարղ են ստանալ համապատասխան կրթական հաստատություններից:
2018-2019 ուսումնական տարում Արցախի Հանրապետության 217 դպրոցներում հնչելու է «Առաջին զանգ»-ի արարողություն: