Լևոն Ջուլֆալակյան. Այո, ես հրաժարական եմ տալիս
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը որոշել է հրաժարական տալ գլխավոր մարզչի պաշտոնից։
Լրագրողների հետ ընթացող հանդիպմանը Լևոն Ջուլֆալակյանն անդրադարձավ այն պատճառներին, որոնք ստիպում են իրեն հրաժարական տալ Հայաստանի ազգային հավաքական գլխավոր մարզչի պաշտոնից:
«Ստացվել է մի պահ, որը տհաճ կլինի թե երկրպագուների, թե հանրության համար։ Բայց իրոք, այդ պահը հասունացել է։ Ոչինչ պատահական չի լինում։ Այո, ես հրաժարական եմ տալիս»,-ասաց նա։
Նրա խոսքով, անցած 21 տարիների ընթացքում ունեցել են բազմաթիվ հաջողություններ։
«Հաջողությունները տարեցտարի ավելացել են, մեդալները, դրանց գույները ավելացել են։ Հակիրճ, պարզ ասեմ, մինչ այսօր մեդալների հաշարկ չէի արել, բայց երեկ հաշվեցի։ 20 տարիների իմ աշխատանքի արդյունքում ձեռք է բերվել 70 մեդալ, որոնք հիմնականում Եվրոպայի, աշխարհի գավաթի առաջնություններում են ձեռք բերվել»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ նա 1999 թվականից Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչն է և հայ օլիմպիականների միության նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա