ՀՔԾ-ում քննվող գործով Գագիկ Խաչատրյանը մեղադրյալի կարգավիճակ ունի
Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ Հատուկ Քննչական ծառայությում քննվող մեկ այլ քրեական գործի շրջանակում նրան մեղադրանք է առաջադրվել։
Ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը Panorama.am-ին հայտնեց, որ Գագիկ Խաչատրյանին առաջադրված է մեղադրանք Քրեական օրենսգրքի 38-179-ի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով ( (խոշոր չափերով վատնում կազմակերպելը):
Նախաքննության փուլում գտնվող գործի շրջանակում 800 մլն դրամի վերականգնում է եղել։ Այլ մանրամասներ Օհանջյանն այս պահին չհայտնեց։
Ըստ աղբյուրի, ՀՔԾ-ում քննվող գործը որևէ կապ չունի այսօրվա խուզարկության ու դրա շրջանակում նրա բերման ենթարկելու հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան