Հերհերի ջրամբարի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է
Վայոց ձորի մարզի Հերհերի ջրամբարի մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 12:39-ին, մարվել՝ 12:48-ին: արվել է։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 27-ին, ժամը 09:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հերհերի ջրամբարի մոտակայքում այրվում է անտառածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի մակերեսը կազմում է մոտ 2 հա:
Հրդեհաշիրջման աշխատանքներին մասնակցել են 16 քաղաքացի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղից 6 աշխատակից և ոստիկանության 8 ծառայող:
Այրվել է 2.5 հա խոտածածակ և 15 գիհի: