Politik.am. Մարզպետարանի թերի աշխատանքի պատճառով Գարիկ Սարգսյանը դեմ է դուրս գալիս կառավարության քաղաքականությանը
Politik.am-ը գրում է «Արարատի մարզում մեկ տարուց ավել ժամանակ է, ինչ համայքները չեն կարողանում իրենց ենթակայության տակ գտնվող հողերը հանել աճուրդի։ Մարզպետ նշանակվելուց հետո Գարիկ Սարգսյանը որոշել է արգելել համայնքի ղեկավարներին հողերի աճուրդ կազմակերպել։
ՀՀ Հողային օրենսգիրքը մարզպետին նման լիազորություններ չի տալիս, ավելին՝ օրենսգրքի 68-րդ հոդվածն ասում է, որ համայնքներին պատկանող հողերի աճուրդը բացառապես համայնքներն են կազմակերպում։
Փաստորեն, մարզպետ Գարիկ Սարգսյանը իր որոշմամբ խանգարում է գյուղատնտեսության ոլորտը ակտիվացնելու կառավարության ջանքերին։ Այսօր բազմաթիվ համայնքապատկան հողեր չեն մշակվում, քանի որ մարդիկ այն չեն կարող սեփականաշնորհել։
Խնդրի պարզաբանման նպատակով կապ հաստատեցինք Արարատի մարզպետարանի հանրային կապերի բաժնի աշխատակիցների հետ։ Փորձեցինք հասկանալ՝ ինչու՞ է մարզպետը նման որոշում կայացրել, և ե՞րբ է վերացվելու ակնհայտ ապօրինի որոշումը։
Արարատի մարզպետարանի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ․
Հ․Գ․ Ստացում է մարզպետարանի թերի աշխատանքի պատճառով դեռ երկար մարզի բնակիչները հանարավորություն չեն ունենա նոր հեղեր ձեռք բերել»։