Սոնա Աղեկյան. Իմ դեմ դատական հայցը ոչ թե քաղաքապետն է ներկայացրել, այլ վարչապետը
«Ծանոթանալով իմ դեմ ներկայացված դատական հայցին, հասկացա, որ ոչ թե մեզ պարտադրված քաղաքապետն է իմ դեմ հայց ներկայացրել, այլ պարոն վարչապետը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։
Նրա խոսքով, այդ ամենը սկսվեց այն ժամանակ, երբ իրենք սկսեցին ակցիաների շրջանակում Նիկոլ Փաշինյանի և Հայկ Մարությանի լուսանկարը փակցնել աղբամանների վրա։
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի համաձայն, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքացիական հայց է ներկայացրել Սոնա Աղեկյանի դեմ: Քաղաքապետը պահանջում է իր պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում և հերքման պարտավորեցում։ Գործը մակագրվել է դատավոր Տաթևիկ Ստեփանյանին։
Ս. Աղեկյանն ասաց, որ Երևանն աղբահանության բացակայության պատճառով խեղդվում է կեղտի, գորշահոտության մեջ, աննախադեպ իրավիճակ է, համաճարակի վտանգ կա։
«Համապատասխան պատկան մարմինները հանցավոր անգորոծություն են դրսևորում, որևէ մեկը համաճարակի վտանգի մասին չի խոսում։ Երևանի աղբահանության, սանմաքրման թիվ մեկ պատասախանատուն Երևանի քաղաքապետարանն է հանձինս Երևանի ավագանու, քաղաքապետի»,- ասաց ավագանու նախկին անդամը։
Նրա խոսքով, տեսնելով, որ քաղաքապետ Հայկ Մարությանն անգորոծություն է դրսևորում, տարաբնույթ ակցիաների միջոցով փորձել են նրա ուշադրությունը հրավիրել այդ խնդրի վրա, փորձել են ակցիաների միջոցով ցույց տալ, որ քաղաքապետն այլևս անգործ նստելու իրավունք չունի, պարտավոր է միջոցներ ձեռնարկել։
«Ակցիայի ժամանակ քաղաքապետի լուսանկարը փակցրեցինք աղբամանի վրա, քանի որ թիվ մեկ պատասխանատուն նա է, ինչը վրդովեցրել էր Հայկ Մարությանին։ Որևէ գործողություն թաքուն չենք արել, ուղիղ եթերով ցույց ենք տվել»,- ասաց Ս. Աղեկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքապետը դատական հայց է ներկայացրել Սոնա Աղեկյանի դեմ
- Աղեկյանը կոյուղաջուր է բերել քաղաքապետարան
- Քաղաքային իշխանությունը ջայլամի քաղաքականություն է վարում. ավագանու նախկին անդամ
- Մանկապարտեզների վերանորոգման համար նախատեսված 91 մլն-ը կուղղվի աղբահանությանը
- Երևանի քաղաքապետին ակցիայի մասնակիցները կնոջ զգեստ էին բերել
- Աղբը տեղից չի շարժվում
- Աղբահանությունից դժգոհ քաղաքացիներին խնդրում են ըմբռնումով մոտենալ