«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը մեղադրում էր Դավիթ Սանասարյանին, սակայն գրեթե նույնությամբ կրկնել է նրան
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին շատ քննարկվեց ճառագայթային բուժման թեման Հայաստանում: Առողջապահության նախարարը նշում էր ոլորտում տեղի ունեցող աննախադեպ զարգացումների մասին, իսկ մասնագետները պնդում էին, որ նախարարության վարած քաղաքականության հետևանքով կազմաքանդվում է պետական ոլորտը՝ տեղը զիջելով մասնավորին: Ու այս առումով խիստ ուշագրավ է 2019 թվականի հունիսի 27-ին ՀՀ Կառավարության կողմից ընդունված թիվ 728-Ն որոշումը, որով փոփոխություններ են իրականացվել «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ։
Բանն այն է, որ Հայաստանում կա ընդամենը մեկ նմանատիպ սարքավորում, որն ունի 15 ՄԷՎ հզորություն: և Առողջապահության նախարարությունը հունիսի 27-ի նիստին ներկայացրել է Կառավարության որոշման նախագիծ, որտեղ կա սահմանափակում, և կատարվել են փոփոխություններ և լրացումներ, մասնավորապես 11-րդ մասի 3.1 կետն ասում է. «Սույն կարգի 2-րդ կետի 1-8-րդ ենթակետերում ընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվում են 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժում»:
Փաստորեն, ստացվում է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մրցակցային առավելություն է տվել կոնկրետ սարքավորման, որը, ի դեպ պատկանում է մասնավոր ընկերությանը։ Ինչու հենց նրանց` հարցի մյուս կողմն է: Բայց այս պահին ստացվում է, որ այն արարքը, որի համար առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեղադրում էր ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին, որի նկատմամբ քրեական գործ է հարուցված, գրեթե նույնությամբ ինքն է կրկնել, որը հաստատվել է կառավարության որոշմամբ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները