«Հրապարակ». Ինչո՞ւ Աբո Պողիկյանը դեռևս չի ժամանել Հայաստան և ստանձնել «Ասպարեզ» լրատվամիջոցի անմիջական ղեկավարումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսի սկզբին «Սիվիլնեթ» հիմնադրամի տնօրեն նշանակված Աբո Պողիկյանը՝ ՀՅԴ-ին պատկանող լոսանջելեսյան «Ասպարեզ» թերթի երկարամյա խմբագիրը, դեռևս չի ժամանել Հայաստան և չի ստանձնել համանուն լրատվամիջոցի անմիջական ղեկավարումը։
Բանն այն է, որ նա ԱՄՆ-ում օրերս սրտի վիրահատության է ենթարկվել և դեռ մի քանի շաբաթ էլ պետք է մնա բժիշկների հսկողության տակ։
Հիշեցնենք, որ նա մոտ մեկ տարի առաջ հեռացվել էր ՀՅԴ-ից և որոշում էր կայացրել բնակություն հաստատել Հայաստանում։ Նրա նշանակումն այս պաշտոնին վերագրում են «Սիվիլնեթի» հիմնադիր-տնօրեն Սալբի Ղազարյանին, ով մտերիմ հարաբերություններ ունի Պողիկյանի հետ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա