Մշակույթ 12:44 27/08/2019 Հայաստան

Երևանում մեկնարկեց միջազգային ֆոտոֆեստիվալը՝ «Թովմասյան բարեգործական հիմնադրամի» աջակցությամբ

Օգոստոսի 26-ին Dvin Music Hall-ում պաշտոնապես մեկնարկեց  միջազգային լուսանկարչական փառատոնը, որն առաջին անգամ անցկացվում է Հայաստանում։ Փառատոնին մասնակցում են լուսանկարիչներ 20 երկրից՝ Ճապոնիայից, Դանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Շվեյցարիայից, Եգիպտոսից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Արգենտինայից և այլն:

Լուսանկարչական փառատոնի կազմակերպչական  կոմիտեի  ղեկավար  Տաթև Մնացականյանը խորին շնորհակալություն հայտնեց «Թովմասյան բարեգործական հիմնադրամի» նախագահ Արտակ Թովմասյանին, ով առաջինն է եղել, ում հետ դեռևս 1 տարի առաջ քննարկել է գաղափարը և որը համագործակցության պատրաստակամություն է հայտնել։ «Թովմասյան բարեգործական հիմնադրամը»՝ all.me-ն և Dvin Music Hall-ը, դարձել են փառատոնի հիմնական գործընկերներից մեկը:

Հայաստանում անցկացվող լուսանկարչական միջազգային  փառատոնի մասնակիցների աշխատանքները 1 ամսվա ընթացքում տարբեր օրերի ներկայացված կլինեն 39 ցուցահանդեսային հարթակներում՝ ներառյալ «Զվարթնոց» օդանավակայանը, Ազգային ժողովը,  ՀՀ նախագահի նստավայրը, Հովհաննես Թումանյանի թանգարանը, Հյուսիսային պողոտա, սրճարաններ, Երևանի մետրոպոլիտենի երկու կայարաններ և մի շարք այլ վայրեր: Փառատոնը կշարունակվի մոտ մեկ ամիս՝ մինչև սեպտեմբերի 28-ը։ Փառատոնի գլխավոր խորագիրն է «Եղիր յուրահատուկ» (Be Unique):

Փառատոնի մասնակիցների թվում էր Ֆրանսիան ներկայացնող լուսանկարիչ, քանդակագործ Դավիթ Ապիկյանը, որին են պատկանում նաև, ինչպես ասաց Տաթև Մնացականյանը, «Գլադիատոր» ֆիլմի գրաֆիկական աշխատանքները։ Դավիթ Ապիկյանի աշխատանքները կարելի է տեսնել  «Albert & Tove Boyajian» պատկերասրահում։

Յուրահատուկ նկարներով է ներկայացել նաև Իսպանիայի ներկայացուցիչ Անտոնիո Մորան, որը ներկայացնում է մոգական ռեալիզմը։

«Ֆոտոֆեստիվալն առաջացավ իմ գլխում և այդ ամբողջ իմպրեսիան եկավ Ֆրանսիայից, քանի որ ֆոտոգրաֆիայի ընտանիքը, արմատները Ֆրանսիան է: Ես ցանկացա, որ նման մի խենթ բան նաև Հայաստանում լինի»,- ասաց փառատոնի կազմակերպչական կոմիտեի ղեկավար Տաթև Մնացականյանը։

Լուսանկարչական փառատոնն անցկացրել է նաև ինտերնետային կոնկուրս, որին 500-ից ավել մասնակից ներկայացրել էր իր աշխատանքները։ Տարբեր երկրներից ժյուրիի 10 անդամներն ընտրել էին լավագույն եռյակին։ Երրորդ տեղը զբաղեցրել էր և բրոնզե մեդալի արժանացավ Իրանի ներկայացուցիչ Մահբոբեհ Ֆարաջոլահին։ Նկարի անունն էր՝ «Պարզապես ծիծաղ»։

Երկրորդ մրցանակին արժանացավ Հայաստանը ներկայացնող Եսայի Դուրմուզյանը, որը ներկայացրել էր Սևանը։

Առաջին տեղը զբաղեցրեց Հնդկաստանը ներկայացնող Կաուշիկ Մաջումդերն՝ իր ձիերի մրցավազքը նկարով։ Առաջին մրցանակակիրը, սակայն, չէր կարողացել Հայաստան գալ։

Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության կողմից, ի թիվս մի քանի այլ մրցանակների, առանձին մրցանակի արժանացավ Դանիան ներկայացնող Ռանդի Կորներուպ-Բենգը, որը ներկայացնում է  ֆոտոշարք, թե ինչպես են ապրում քաղցկեղով հիվանդ կանայք, նրանց  դժվարությունները, կյանքը։

Արտակ Թովմասյանը ևս ողջունեց փառատոնի մասնակիցներին, հյուրերին, նշելով, որ «Թովմասյան բարեգործական հիմնադրամը» ուրախ է աջակցել ու առաջ տանել այսպիսի գեղեցիկ գաղափարները։

«Շնորհակալություն Տաթևին, քանի որ եթե չլիներ նրա մեկնարկը, ապա այս ֆոտոֆեստիվալը դեռ երկար տարիներ Հայաստանում տեղի չէր ունենա։ Լուսանկարչությունը շատ կարևոր մասնագիտություն է։ Մեկ նկարով դու կարող ես տալ էմոցիաներ, երջանկություն ու կիսվել ամբողջ աշխարհով»,-ասաց Արտակ Թովմասյանն ու հույս հայտնեց, որ հաջորդ տարի ևս կլինի ֆոտոփառատոնը, համագործակցությունն առավել կխորանա ու հնարավոր կլինի առավել շատ հյուրերի ընդունել Հայաստանում։

all.me-ի բիզնեսի զարգացման ավագ մասնագետ Մարկուս Ազարյանը Panorama.am-ին ասաց, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում յուրահատուկ է։

Մարկուս Ազարյանն ընդգծեց մեր օրերում թվային տեխնոլոգիաների կարևորությունն արվեստագետների համար, պատմեց  հավելվածի առավելությունների մասին ու թե ինչպես կարող են լուսանկարիչները ծառայեցնել all.me թվային հարթակը սեփական արվեստը տարածելու, զարգացնելու և միևնույն ժամանակ սեփական բիզնեսը զարգացնելու համար:

Նշենք, որ all.me-ն թվային էկոհամակարգ է, որը բաղկացած է սոցիալական ցանցից (meNetwork), առևտրային հարթակից (meMarket) և վճարային համակարգից (mePay): Յուրօրինակ բիզնես մոդելն օգտատերերին թույլ է տալիս հաղորդակցվել միմյանց հետ, կարդալ հետաքրքիր նյութեր և վարձատրվել meNetwork-ի արժույթի միջոցով: Պլատֆորմը գովազդային եկամուտների 50 տոկոսը կիսում է օգտատերերի հետ:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}