Էդ Շիրանը դադարեցնում է ելույթները
Անգլիացի երգիչ, երգահան Էդ Շիրանը հայտարարել է մեկուկես տարով համերգային գործունեությունը դադարեցնելու մասին։ Այդ մասին նա հայտարարել է Divide համաշխարհային շրջագայության շրջանակում իր հարազատ քաղաքում՝ Իպսվիչում համերգի ժամանակ։
«Սա իմ վերջին համերգն է առաջիկա մեկուկես տարվա ընթացքում»,- հայտնել է երաժիշտը։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, Շիրանի համաշխարհային շրջագայության համերգներին այցելել է շուրջ 9 միլիոն մարդ։ Divide շրջագայությունը մեկնարկել է 2017 թ. մարտին։ Փոփ-աստղը շրջագայության ընթացքում վաստակել է 755 միլիոն դոլար։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան