Պուգաչովան ընտրել է նոր պրիմադոննայի
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովան պատմել է, թե ով կարող է լինել իր իրավահաջորդը։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ թեմայով տեսանյութը հայտնվել է երգչուհի Սվետլանա Լոբոդայի Ինսթագրամում։
Տեսանյութում Պուգաչովան ասել է. «Հանգիստ ապրիր, երկիր։ Եվս մեկն ունես։ Մնացած ամեն ինչը՝ ստվերում»։ Միաժամանկ նա ձեռքով ցույց է տալիս Լոբոդային, որը սկսում է ծիծաղել և ձեռքերով փակում է դեմքը։
Ուկրաինացի երգչուհի և երգահան, «ՎԻԱ Գրա» խմբի նախկին անդամ, Ուկրաինայի վաստակավոր արտիստ (2013) Սվետլանա Լոբոդան 2009 թվականին Be My Valentine երգով ներկայացրել է Ուկրաինան «Եվրատեսիլ» երգի մրցույթում և զբաղեցրել 12-րդ հորիզոնականը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան