Եթե կա ռիսկ թեկուզ մեկ անձի թունավորման, ապա իմ դիրքորոշումը չի փոխվելու. Սոֆյա Հովսեփյանը՝ Ամուլսարի մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում Ամուլսարի հարցում կա այլակարծություն։ Այս մասին այսօր խմբակցության նիստից հետո լրագրողների հեզ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հարցին՝ արդյոք խմբակցության ներսում Ամուլսարի հարցով տարաձայնությունների կան, պատգամավորը նշեց, որ դա տարաձայնություն չէ, այլակարծություն է. «Մի մասը գտնում է, որ Ամուլսարը չպետք է բացվի, մի մասն էլ կողմ է»:
Նա նաև նշեց, որ նիստի ժամանակ Ամուլսարի հարցով կարծիքներ եղել են, բայց զարգացումներ չկան։
«Մնացել ենք այն նույն մոտեցմանը, որ այս պահին պետք է սպասենք կառավարության քայլերին, Շրջակա միջավայրի նախարարության պատասխանին»։
Հարցին՝ կկանգնի՞ ակտիվիստների կողքին, իսկ եթե պետք լինի, ապա մանդատից կհրաժարվի, պատգամավորը պատասխանեց. «Ես նման բան չեմ պնդել, որ դրա համար մանդատը վայր կդնեմ, բայց եթե ակտիվիստների և ոստիկանների միջև կանգնելու կարիք լինի, առաջին կանգնողներից կլինեմ, բայց մանդատը վայր դնելու մասին թող խոսք անգամ չլինի»։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե խմբակցության ներսում չի՞ խրախուսվում Ամուլսարի մասին հրապարակային խոսել, քանի որ շատերը խուսափում են իրենց դիրքորոշումը հայտնել, Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց. «Նման հրահանգ կամ առաջարկ չի եղել: Ամեն մեկն է որոշում՝ խոսել կամ լռել»:
Ինչ վերաբերում է հանքի շահագործման վերաբերյալ իր դիրքորոշմանը, պատգամավորն ասաց, որ եթե կա ռիսկ թեկուզ մեկ անձի թունավորման, ապա իր դիրքորոշումը չի փոխվելու։ «Եթե 0.01 տոկոս ռիսկ կա, թեկուզ երկրաշարժի դեպքում, քամու դեպքում, կամ նման ինչ-որ բան, իմ դիրքորոշումը հստակ է՝ եթե կա գոնե մեկ անձի թունավորման ռիսկ, իմ դիրքորոշումը չի փոխվելու»,-նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարը պաշտպանող երկու երիտասարդի փաստաբան է անհրաժեշտ
- «Ամուլսարն առանց հանքի» վանկարկումը՝ ծեծի պատճառ
- Փորձագետներն արձանագրել են՝ լիարժեք եզրակացություն կազմելու համար որևէ տվյալ բաց չկա. Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար
- ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին
- Ամուլսարի հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում և մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ
- Ամուլսարի հարցում պետք է ապավինել մասնագետների փորձաքննության արդյունքներին և առաջնորդվել դրանով. Ատոմ Ջանջուղազյան
- Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացությունը մտահոգիչ հարցեր է առաջացնում. Արա Զոհրաբյան
- Ամուլսարի վերաբերյալ ԶԼՄ-ներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումները դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան