Իրանցի իրավապաշտպանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման
Իրանցի իրավապաշտպան Սաբա Կորդ Աֆշարին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման «հիջաբը հանելու ճանապարհով մարմնավաճառություն տարածելու» համար։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին գրում է Daily Mail-ը։
Իրանում կանանց իրավունքների համար պայքարող 20-ամյա ակտիվիստուհին դատապարտվել է 24 տարվա ազատազրկման՝ ներառյալ 15 տարի հիջաբը կրելու կանոնները խախտելու համար։ Աֆշարին ձերբակալել էին մեկ տարի առաջ, բայց փետրվարին ազատ էին արձակել։ Դրանից հետո նա չէր դադարել բացահայտորեն ներկայացնել իր դիրքորոշումը, ինչի պատճառով իրավապաշտպանին և նրա մորը կրկին կալանավորում են։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին