Sinquefield Cup․ Լևոն Արոնյանը հետնապաներից է
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup սուպերմրցաշարի 10-րդ տուրում ոչ-ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ։
Այս պահին Արոնյանը 4 միավորով հետնապահների թվում է։
Յան Նեպոմնյաշնին (Ռուսաստան), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) և Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) ունեն 5,5-ական միավոր և բաժանում են 1-4-րդ տեղերը:
Լևոն Արոնյանը վերջին տուրում կհանդիպի Ուեսլի Սոյին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա