РЕН ТВ. Ռոբերտ Քոչարյանի գործով Հայաստանի իշխանությունները ճնշում են գործադրում դատարանների վրա
«Դատարանները երեք անգամ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին անմեղ են ճանաչել, սակայն նա նախկինի պես շարունակում է մնալ կալանքի տակ»,-գրում է РЕН ТВ –ն։
Հեռուստաալիքը նշում է, որ նախկին նախագահի գործով նոր նիստ է պատրաստվում։
«Տեղական արդարադատությունը մեկ անգամ չէ, որ նրան անմեղ է ճանաչել։ Չնայած դրան, իշխանությունները միշտ գտնում են նոր պատճառներ, Քոչարյանին ճաղերի հետևում պահելու համար։ Հիմա նրանք ուղղակիորեն դատավորներին են հետապնդում, նրանց դեմ քրեական գործեր են հարուցվում, հալածանքներ իրականացվում մամուլի միջոցով»,-գրում է աղբյուրը։
Նշվում է, որ նախկին նախագահի գործը Հայաստանում ամենաքննարկված թեման է։ Քոչարյանն առաջին անգամ կալանավորվեց ավելի քան մեկ տարի առաջ։
«Հայաստանի կառավարությունը Քոչարյանին մեղադրում է 2008-ի բողոքի ակցիաների ժամանակ մարդկանց սպանության համար։ Այդ ժամանակ խախտումների դեմ հավաքները վերածվեցին զանգվածային անկարգությունների, ամբոխը սկսեց այրել խանութներ, բռնության ենթարկել ոստիկաններին։ Քոչարյանը, որ այդ ժամանակ երկրի ղեկավարն էր, արտակարգ դրություն մտցրեց ու կանխեց ճգնաժամը։ Բողոքներին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը, ինչի համար ճաղերից այն կողմ ուղարկվեց։ Հիմա ստացվում է, որ նա վրեժ է լուծում ու Քոչարյանին մեղադրում է իշխանության յուրացման համար։ Նույնիսկ անհեթեթ է հնչում։ Երկրի գործող ղեկավարն իրավասու էր այն ժամանակ արտակարգ դրություն մտցնել։ Այնպես որ՝ դատարանները փորձում են հանել մեղադրանքը։ Իսկ ահա Փաշինյանը չի թողնում»,-գրել է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- Վենետիկի հանձնաժողովը համաձայնել է խորհրդատվական կարծիք տալ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմումի հիման վրա
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ակցիա են անցկացնում Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների դիմաց
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Դատական համակարգում պատային վիճակ է
- Վիկտոր Սողոմոնյան. Չեմ կասկածում, որ ՄԻԵԴ վճիռները լինելու են Ռոբերտ Քոչարյանի օգտին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին