Ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում Ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին՝ արգելոցում զբոսնելիս:
Ընձառյուծը հայտնվել էր արգելոցում 21 հունվարի 2018թ. և մինչ օրս գտնվում Է պետական արգելոցի տարածքում։
Հիշեցնենք, որ 2018-ի դեկտեմբերին կառավարության նիստում հայտարարվեց 2019-ը կովկասյան ընձառյուծի տարի հռչակելու մասին։ Նախարար Գրիգորյանի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում հաշվառված է 7-9 կովկասյան ընձառյուծ։
Գործադիրում կարծում էին, որ 2019 թ. կովկասյան ընձառյուծի տարի հռչակելը նաև հնարավորություն կընձեռի զարգացնել և հզորացնել հատուկ պահպանվող տարածքները թե՛ բնության պահպանության, թե՛ էկոտուրիզմի կազմակերպման տեսանկյունից։
2018 թ. գարնանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի լուսանկարչական թակարդները, առաջին անգամ արգելոցի պատմության մեջ, նկարահանել են կովկասյան ընձառյուծ:
Կովկասյան կամ Պարսկական ընձառյուծը (Pantera pardus tulliana) բնակվում է հանրապետության երեք հարավային մարզերում` Արարատ, Վայոց Ձոր և Սյունիք:
Հարակից հրապարակումներ`
- Խիստ պատիժներ՝ կովկասյան ընձառյուծի որսի համար
- Վայոց ձորի «Արփա» լանդշաֆտի տեսուչները Կովկասյան ընձառյուծ են նկարահանել
- 2019 թվականը հռչակվում է կովկասյան ընձառյուծի տարի
- Խոսրովի արգելոցում հերթական անգամ տեսախցիկի օբյեկտիվում է կովկասյան ընձառյուծ
- ԲՆ. Կովկասյան ընձառյուծը վերադարձել է Խոսրովի արգելոց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան