ԵԱ. Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը պարտվել է մեկնարկային մենամարտում
Մադրիդում ընթացող կանանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Անուշ Գրիգորյանը պարտվել է առաջին մենամարտում: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից։
Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության չեմպիոնը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ պարտվել է սերբ մրցակցի եւ լքել պայքարը:
Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում է Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների փոխչեմպիոն Անի Հովսեփյանը:
64 կգ քաշային բռնցքամարտիկը օգոստոսի 28-ին կպայքարի կիսաեզրափակիչ դուրս գալու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա