«Մենք կհաղթենք»
«Հայե՛ր, միացե՛ք, միացե՛ք, հայե՛ր,
Արցախն է մեզ կանչում, օգնության հասնենք...»։
Գուսան Հայկազունու այս երգը հնչեց Գանձասարում հենց այն ժամանակ, երբ տասնյակ տարիներ դադարից հետո հնչեց նաև եկեղեցու զանգերը։
Արցախի համար մարտնչողները վստահ են եղել, որ հաղթելու են այդ պատերազմում, այլ տարբերակ չունեն, չեն էլ քննարկել, քանի որ պարզ է եղել, որ հակառակ դեպքում այդ պատերազմի մասին կարող էր գրվել Հայոց պատմության վերջին էջում։
«Պետք է այս խնդիրը հասկանանք իբրև հայ ժողովրդի առաջնահերթ խնդիրն այսօր։ Հայաստանն ինչքան դժվարությունների մեջ է, բայց եթե չհաղթենք այս պատերազմում, մյուս խնդիրները միայն ավելի վատ պետք է դառնան։ Նաև մեր պատմությունը, իմ կարծիքով, կարող է վերջանալ, հայոց պատմության վերջին էջը կարող է դառնալ, եթե կորցնենք այս հողամասը»,- ռազմական գործողությունների ընթացքում ասել է Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը։
Պարգև Սրբազանն ասել է. «Մենք վերադարձնում ենք այն, ինչ որ մեզ է պատկանում։ Ինչ որ Աստված մեզ հնուց ի վեր տվել է, փորձում ենք դառնալ դրա տերը։ Այստեղից է սկսվում մեր հաղթական արշավընթացը թեկուզև ռազմական ձևով։ Մենք հաղթանակների շեմին ենք կանգնած իբրև հայ ազգ։ Եվ սա է, որ մեր ճակատագիրը փոխում է»։
Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմադոս) նույնպես համոզված է եղել, որ հաղթելու ենք. «Մենք կատարում ենք հայ ժողովրդի կամքը, մենք նրա առաջատար ջոկատն ենք, նրա զինվորները և պետք է կատարենք նրա կամքը։ Մենք կհաղթենք»։
Թեև պատերազմն ավարտված չէ, բայց վստահ ենք, որ մենք հաղթել ենք ու հաղթելու ենք մեր զինվորների շնորհիվ։ Վառ ապացույց՝ Ապրիլյան պատերազմը, երբ կրկին համախմբվեցինք ու ցույց տվեցինք մեր միասնական ուժը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան