Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում այրվում է մոտ 6.5 հա անտառածածկ տարածք
Օգոստոսի 28-ին, ժամը 06:30-ին Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երեք օպերատիվ խումբ և երեք մարտական հաշվարկ:
Ժամը 11:30-ի դրությամբ այրվում է մոտ 6.5 հա անտառածածկ տարածք:
Ժամը 12:25-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 21 փրկարար, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 18 փրկարար, ՊՆ թիվ N զորամասից 15 զինծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մարզային անտառտնտեսության մասնաճյուղից 10 աշխատակից, «Լիդիան Արմենիա» երկրաբանահետախուզական կազմակերպությունից 2 ջրատար, 1 ջրցան մեքենա (12 տոննա) և ԱԻՆ-ում վերապատրաստում անցած Լիդիան Արմենիա կազմակերպության արագ արձագանքման խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին, ժամը 11:59-ին հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի անտառածածկ տարածքում: