Ստեփանակերտի քաղաքապետի հինգ թեկնածուներից չորսն ինքնաառաջադրված են
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում սեպտեմբերի 8-ին քաղաքապետի ընտրություններ են նշանակված։ Թեկնածուների գրանցման ժամկետն ավարտվել է օգոստոսի 14-ին։
Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական էջից Panorama.am-ը տեղեկացավ, որ քաղաքապետ դառնալու հայտ է ներկայացրել 5 թեկնածու, նրանցից չորսն անկուսակցան են ու ինքնաառաջադրված։
Արայիկ Ավանեսյանին առաջադրել է «Ինքնություն և միասնություն» կուսակցությունը, նա «Հայբիզնեսբանկ»-ի Խաչեն մասնաճյուղի կառավարիչն է։
Ընտրարշավին մասնակցում է նաև Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը։ Թեկնածուներից Գրիգորի Սահակյանը չի աշխատում։ Դավիթ Սարգսյանը «Ջեներալ Գրուպ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է, Արեգ Ավագյանը «Արցախգազ» ՓԲԸ-ի ԳՀՇԾ պետ։
Հիշեցնենք, որ գործող քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քաղաքը ղեկավարում է ավելի քան 8 տարի՝ 2011-ից։
Նույն օրը Ստեփանակերտի ավագանու անդամներին կընտրեն։ 15 տեղի համար առաջադրվել ու գրանցվել է 42 թեկնածու։ Նրանց գերակշռող մասն ինքնաառաջադրված են։
Նախընտրական քարոզչությունը մեկնարկել է օգոստոսի 15-ին, կավարտվի սեպտեմբերի 6-ին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու նաև Շուշիի, Հադրութի, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունիի, Քաշաթաղի, Շահումյանի շրջանների համայքներում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան