Նորագույն տեխնոլոգիաների կիրառությունը կրթության մեջ․ «Ռոստելեկոմ»-ը հայտարարում է ուսանողական էսսեների մրցույթ կրթաթոշակով
Սեպտեմբերի 1-ին ընդառաջ «Ռոստելեկոմ»-ը կազմակերպում է ուսանողական էսսեների մրցույթ՝ «Ինչպես կկիրառեի նորագույն տեխնոլոգիաները կրթության մեջ» թեմայով։ Բոլոր դիմումները կուսումնասիրվեն «Ռոստելեկոմ»-ի աշխատակիցներից կազմված հատուկ հանձնաժողովի կողմից, իսկ լավագույն 3-ի հեղինակները կպարգևատրվեն «Ռոստելեկոմ»-ի կրթաթոշակով և պատվոգրերով:
Ընկերության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ նախատեսված է երեք մրցանակ՝
1-ին տեղի համար՝ 300.000 դրամ (10 ամիս՝ ամսական 30․000 դրամ կրթաթոշակ),
2-րդ տեղի համար՝ 200.000 դրամ (10 ամիս՝ ամսական 20․000 դրամ կրթաթոշակ),
3-րդ տեղի համար՝ 100.000 դրամ (10 ամիս՝ ամսական 10․000 դրամ կրթաթոշակ)։
Մասնակից Էսսեն պետք է ներառի ուսանողի պատկերացումներն ու համարձակ մտքերը կրթության և նորագույն տեխնոլոգիաների մասին։
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բուհերի (բակալավրիատ և մագիստրատուրա), միջին մասնագիտական հաստատությունների ուսանողները և ավագ դպրոցի աշակերտները (10, 11 և 12-րդ դասարաններ): Մրցույթի պարտադիր պայման է, որպեսզի մասնակիցը կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը լինի «Ռոստելեկոմ»-ի բաժանորդ:
Պարտադիր պայմաններ
- Էսսեի լեզուն հայերենն է,
- Էսսեն պետք է լինի նվազագույնը 300 բառ,
- Աշխատանքը չի ստուգվի հանձնաժողովի կողմից, եթե գրագողության (պլագիատի) կամ այլ լեզուներից թարգմանությունների դեպքեր հայտնաբերվեն,
- Աշխատանքը չի ստուգվի հանձնաժողովի կողմից, եթե հեղինակը կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը չեն հանդիսանում «Ռոստելեկոմ»-ի բաժանորդ,
- Աշխատանքը չի ստուգվի հանձնաժողովի կողմից, եթե չհամապատասխանի նշված թեմային։
Պատրաստի Էսսեն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. փոստին մինչև սեպտեմբերի 30-ը՝ թեմա դաշտում նշելով՝ «Ռոստելեկոմ» կրթաթոշակ: Նամակի մեջ անհրաժեշտ է նշել նաև «Ռոստելեկոմ»-ի պայմանագրային համարը և կոնտակտային հեռախոսահամար։
Մրցույթի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 30-ից հետո: Լավագույն աշխատանքների հեղինակների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 4-ին։ Հեղինակային աշխատանքները կհրապարակվեն նաև «Ռոստելեկոմ»-ի պաշտոնական կայքում և/կամ ֆեյսբուքյան էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան