Պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Երևանում անցկացվող ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների ուղեկցությամբ, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Այս մասին հայտնում են ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից։