Տնտեսություն 20:31 29/08/2019 Հայաստան

Էդգար Ղազարյան. «Լիդիան Արամենիա»-ն պաշտոնապես հաստատում է հակառակը։

Վայոց Ձորի նախկին մարզպետ, ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն անդրադարձել է «Լիդիան» ընկերության հայտարարությանը։ Ընկերությունը Ղազարյանին մեղադրել էր սուտ խոսելու համար։

Նախկին մարզպետը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լիդիան Արմենիա ընկերությունը, հավանաբար, հանրային ուշադրությանն արժանանալու համար, պարզվում է որոշել է մի մարքեթինգային հնարք գործադրել՝ իրենց ընկերության Facebook-ի էջում մի հայտարարություն տարածելով իմ լուսանկարով և շահարկելով իմ անունը (հատկանշական է, որ այն իրենց էջի ամենից շատ ուշադրության արժանացած գրառումներից մեկն է)։ Այս պարագայում ես որոշեցի խախտել հիմարություններին չարձագանքելու իմ սկզբունքը, քանի որ վերնագրին և բովանդակությանը չհամապատասխանող այդ տեքստի մեջ, այնուամենայնիվ, նկատելի են մի շարք ուշագրավ փաստեր։

Նախ, Լիդիանը նշում է, որ «․․․այդ տարիներին (խոսելով իմ մարզպետ աշխատած ժամանակաշրջանի մասին․ խմբ․ իմ կողմից) Ընկերության համար արհեստական խոչընդոտներ ստեղծելու նպատակով 2 անգամ կատարվեցին իրավական ակտերի փոփոխություններ, որոնց պայմաններում Ընկերությունը ստիպված էր կատարել նախագծային փոփոխություններ և ամեն անգամ իրականացնել նոր ՇՄԱԳ-ներ»։ Մեկ ուրիշ տեղում գրում են․
«․․․Ընկերությունը նոր ՇՄԱԳ է իրականացրել։ Օրենքի տառից չշեղվելու նպատակով վերջին այսպիսի ՇՄԱԳ-ը իրականացվել է 2016 թվականին, որից հետո Ընկերությունը որևէ նախագծային փոփոխություն չի կատարել»։ Այսինքն` շատ պարզ և պաշտոնապես հաստատում են այն տեղեկությունը, ինչը ես ներկայացրել եմ վարչապետին, 2019 թվականի օգոստոսի 23-ին Ջերմուկում տեղի ունեցած կարճատև զրույցի ընթացքում։ Հետաքրքիր է հասկանալ, թե այստեղ սուտը որտեղ կարող է լինել։ Ուշագրավ է այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ Ջերմուկ այցելելը, մի շարք խորհրդակցություններ ու հանդիպումներ է անցկացրել, այդ թվում Լիդիանի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ժամանակ պետության ղեկավարին չի ներկայացվել ընկերության գործունեության պատմության այդ ուշագրավ դրվագները, ինչի մասին վարչապետը տեղեկացվել է միայն Ջերմուկում իմ կողմից և ակնհայտորեն ցույց տվել, իր մտահոգություններն ու հետաքրքրվածությունն այդ առթիվ։

Հայտարարության մյուս ուշագրավ դրվագը կայանում է դրանում, որ որոշ մարդիկ և լրատվամիջոցներ, ինձ փորձում են մեղադրել մարզպետի պաշտոնում աշխատած տարիներին Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցում, այսպես կոչված, հանդուրժողական դիրքորոշման համար։ Ընկերությունը պաշտոնապես հաստատում է հակառակը։

Մեջբերում․ «Ընդ որում, այն փաստը, որ հենց 2012-2013 թվականներին գոյություն չունեցող, հորինված բնապահպանական նկատառումներով կատարվել են իրավական ակտերի նշված փոփոխությունները՝ Լիդիանի համար լրացուցիչ խնդիրներ ստեղծելով, վկայում է այն մասին, որ Ընկերությունը չի ենթարկվել խաղի ընդունված կանոններին և ստեղծված արհեստական խոչընդոտների արդյունքում ստիպված է եղել ամեն անգամ լրացուցիչ գումարներ և ժամանակ վատնել։ Լիդիանի առաջ արհեստական խոչընդոտներ են ստեղծվել բոլոր ժամանակներում»։ Սա կարծում եմ բավարար է նմանօրինակ բոլոր կասկածները փարատելու համար, և լավագույն վկայությունն է բոլոր ժամանակներում մեր սկզբունքային և շահագրգիռ դիրքորոշումների արտահայտման մասին։

Ինչ վերաբերում է պետության կողմից ներկայացված պահանջներին, ապա դրանց հիմնավորվածության լավագույն ապացույց այն է, որ ընկերությունը կատարել է դրանց պահանջները և ժամանակին ընդունել դրանց հիմնավորվածությունն ու իրավաչափությունը, հակառակ պարագայում ոչ ոք չէր կարող արգելել նրանց հրաժարվել դրանց կատարումից և օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկումից (այդ թվում դատական կարգով), ինչն իրենց կողմից չի արվել։

Վերջին կարևոր արձանագրումը, որ կարելի է անել այդ հայտարարությունից այն է, որ Լիդիանը հաստատում է, որ իրենք փաստացի ստիպված են կատարել այս կամ այն բնապահպանական պահանջները, այլ ոչ թե իրենց նախաձեռնությամբ և կամքով, ինչը կասկածի տակ է դնում նրանց, իբրև սոցիալական պատասխանատու ընկերություն լինելու հանգամանքը, որից ազատորեն կարելի հետևություններ անել իրենց այլ գործողությունների և քայլերի մասով։

Հ․Գ․ Ես պատրաստ եմ իմ համեստ գիտելիքներով, փորձառությամբ, փաստարկներով և հիմնավորումներով հնարավորինս զինել օրվա իշխանություններին՝ այդ հարցում լավագույն որոշումները կայացնելու համար»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am
08:36
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:23
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}