10:17 29/08/2019 Հայաստան

Շնորհավոր և․․․ ներողություն

Հեղինակ` Լիա Իվանյան

Մեծարգո Նախագահ, հարգելի  պարոն Ռոբերտ Քոչարյան,  շնորհավոր Ձեր 65-ամյակը։ Եվ անսահման շնորհակալություն․․․

- ․․․ Որ Ձեզ վրա վերցնելով մեծագույն պատասխանատվություն՝ ստանձնեցիք Լեռնային Ղարաբաղի հանրապետության ղեկավարումը  դժվարագույն  ժամանակահատվածում և հաղթեցիք  պատերազմական ու տնտեսական մարտադաշտերում։ Որ 1992 թվականի օգոստոսին, կերոսինի լամպի տակ, մեկ գիշերում կազմեցիք ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի կանոնադրությունը։ Որ հմուտ կառավարմամբ և   ողջ ազգաբնակչության զարմանալի միասնականությամբ  հաղթեցիք   անհաղթահարելի թվացող հակամարտությունում։

-․․․Որ ամեն ինչից վեր դասելով հայկական երկու պետությունների շահերը՝ թողեցիք ԼՂՀ նախագահի 88.91 տոկոս  լեգիտիմությամբ պաշտոնը, և 1997թ․ տեղափոխվեցիք Երևան՝ խորապես գիտակցելով, որ առանց ուժեղ և  տնտեսապես   կայուն Հայաստանի անորոշ ու վտանգված  կլինի նաև   Արցախի ապագան։

- ․․․ Որ որպես  ՀՀ վարչապետ,  ընդամենը 10 ամսում մարեցիք կենսաթոշակների և աշխատավարձերի տարիներով կուտակված պարտքերը։ Իսկ որպես 1998-2008թթ․ ՀՀ նախագահ՝ անլույս-անհույս- անգազ Հայաստանը դարձրեցիք կայուն զարգացող երկիր։ Որ  վերականգնեցիք  տեղական  արտադրությունը, ոսկերչությունն ու ադամանդագործությունը, գորգագործությունն ու  գինեգործությունը, գյուղմթերքի վերամշակումը։  Որ սերունդներին թողեցիք օդանավակայանն  ու    Հյուսիսային պողոտան, նոր որակ հաղորդեցիք Հայաստան -Սփյուռք  փոխհարաբերություններին։

-  ․․․ Որ Ձեր նախագահության օրոք երկու անգամ   կասեցրիք օտարների սցենարով և ներքին ռևանշիստների ձեռքով  Հայաստանը Ուկրաինա, Սիրիա կամ Լիբիա դարձնելու փորձերը․ 1999-ի հոկտեմբերի 27-ին՝ շանտաժի չտրվելով  ամուր պահեցիք պետության ղեկը, իսկ 2008-ի մարտի 1-ին  պահպանեցիք ՀՀ Սահմանադրական կարգը։  Երկու դեպքում էլ չմտահոգվելով  սեփական  վարկանիշի մասին՝  առաջնորդվեցիք    պետության շահով, բայց ճակատագրի հեգնանքով  հիմնականում հենց այդ իրադարձությունների շուրջ    հյուսվեցին բացասական միֆերը Ձեր մասին։

- ․․․ Որ գրեցիք «Կյանք և ազատություն» գիրքը, որը միայն  Ձեր կենսագրությունը չէ, այլ 20-րդ դարի գրեթե երեք խորհրդահայ սերունդներինը։  Գրեցիք անկեղծ գիրք, մարդկանց ու իրադարձությունները ներկայացնելով տվյալ  պահի  իրողությամբ՝ առանց հետին թվով սրբագրումներ անելու,  վեր կանգնելով հետագայում ունեցած հարաբերություններից   ու  գնահատականներից։  Եվ որքան էլ այսօր կամ  հետագայում փորձ արվի սրբագրել ու խմբագրել Հայաստանի նորագույն պատմությունը՝   «Կյանքի և ազատության» նման գրքերն  ի չիք կդարձնեն բոլոր կեղծիքներն ու վերաշարադրումները։

- ․․․ Որ 2018 թ․ հուլիսի 28-ից մինչ օրս, ենթարկվելով խայտառակ ապօրինություններով լցված և արդարադատության հետ որևէ կապ չունեցող բացահայտ քաղաքական հետապնդման՝ պահպանում եք  Ձեր արժանապատվությունն ու տոկունությունը՝  ինքներդ «նեղ տեղից» մեծ հույս ու հավատ փոխանցելով Ձեր աջակիցներին։
Շնորհակալություն պարոն Նախագահ․․․ և ներողություն ՀՀ այն քաղաքացիների  անունից, ովքեր ամոթով ու անզոր զայրույթով են ընդունում Ձեր հանդեպ կատարվող վենդետան։ Ովքեր հույս են փայփայում, որ Սահմանադրական դատարանը կուլ չի գնա պետական ճնշումներին կամ «ցմահ թոշակի» սին խոստումներին։  Ովքեր  վստահ են, որ արդեն սկսվել է «թավշյա» իշխանությունների գոյության   հետհաշվարկը, և երազում են, որ դատավորները ևս դա տեսնեն   և չվախենան օրենքներով առաջնորդվելուց։ Ովքեր կանխատեսում են, որ   այս բոլոր  երկնագույն-վարդագույն փուչիկները հօդս են ցնդելու այս իշխանությունների հեռանալու հետ միասին։ 
Բայց  երբեք ներման արժանի չեմ համարում այն մարդկանց,  ովքեր ուրացել-մոռացել են իրենց իսկ կյանքը, ովքեր անմեղսունակների նման կլանել են հակաքոչարյանական քարոզի թույնը, ովքեր   կրել են  «Քոչարյան հանցագործ» մակագրությամբ շապիկ։ Եվ   ո՛չ էլ Գյումրու ավագանուն, որը 2018թ-ին  զրկեց  Ձեզ Գյումրու Պատվավոր քաղաքացու կոչումից։  Եվ  ո՛չ էլ  Ձեր օրոք դատավոր դարձած  ու Ձեր նկատմամբ օրենքի կոպտագույն խախտում կատարած Դանիելյանին․․․  քանի որ նրանք հատել-անցել  են տարրական մարդկայնության սահմանները  (+ իհարկե պատվիրատուները, ում անուններն այստեղ անգամ  նշվելու արժանի չեն)․․․
Ներողություն եմ խնդրում  այն մարդկանց անունից, ում  համար խորը  վիրավորանք է Ձեր ապօրինի կալանքի ամեն մի օրը, քանի որ Դո՛ւք եք ընկալվում  որպես պետականության խորհրդանիշ։


Շնորհավոր  Ձեր հոբելյանը, պարոն Նախագահ։ Ուժ ու  կորով  Ձեզ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}