Չինաստանի ժամանակակից խոշորագույն արվեստագետներից Վոն Գուանյիի ցուցահանդեսը՝ Հայաստանում
Առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա Չինաստանի ժամանակակից խոշորագույն արվեստագետներից մեկի՝ Վոն Գուանյիի «Մարդաբանական հանրամատչելի ուսումնասիրություն» մասշտաբային ցուցադրությունը: Հայաստանի ազգային պատկերասրահից հայտնում են, որ հատուկ ցուցահանդեսի համար ստեղծված գործերի շարքն անդրադառնում է շատ արդիական թեմայի՝ մարդու ֆիզիկական հատկանիշների դասակարգմանը: Մարդաբանական հանրամատչելի ուսումնասիրությունը, որը բաղկացած է 3 ծավալուն բաժիններից՝ 1. Անհայտության քող, 2. Ռասա, բռնություն և էսթետիկա, 3. Ռասաների վերլուծություն, վերհանում է ֆիզիկական հատկանիշների վրա հիմնված կամայական մեկնաբանությունները և թվարկում այն հանգամանքները, որոնք հանգեցրել ու շարունակում են հանգեցնել ռասայական հետապնդման և էթնիկ շեղումների:
Ցուցահանդեսի համադրողներն են՝ Դեմետրիո Պապարոնի, Արման Ծատուրյան։ Ցուցահանդեսը կգործի Հայաստանի ազգային պատկերասրահում սեպտեմբերի 14-ից մինչև հոկտեմբերի 18-ը։