Ռոտարուն վերադարձել է Ռուսաստան
Սոչիում ընթացող «Նոր ալիք» միջազգային մրցույթի հինգերորդ օրը հանդիսատեսին և փառատոնի մասնակիցներին իսկական անակնկալ էր սպասվում. բեմին է հայտնվել երգչուհի Սոֆիա Ռոտարուն։ Երգչուհին չէր եղել Ռուսաստանում 9 ամիս։ Այս մասին գրում է woman.ru կայքը։
Անցած տարվա դեկտեմբերի սկզբին Ռոտարուն կտրուկ փոխել էր համերգների ցուցակը. երգչուհին չեղարկել էր բոլոր համերգները Ռուսաստանում։ Նա առաջին անգամ ելույթ չէր ունեցել «Տարվա երգ» միջոցառմանը, չնայած 43 տարի անընդմեջ նա մասնակցել էր դրան։
ԶԼՄ-ների տեղեկություններով, Ռոտարուն որոշել էր այլևս ելույթ չունենար Ռուսաստանում Ուկրաիանում (Սոֆան այդ երկրի քաղաքացի է) ռազական դրության պատճառով. երգչուհին, վախենալով իր ընտանիքի համար, չէր ցանկանում սադրեր հայրենակից արմատականներին։
Հարակից հրապարակումներ`
- Սոֆյա Ռոտարուն վերադառնում է Ռուսաստան
- Ռոտարուն ծանր հիվանդությունից հետո բեմ է բարձրացել
- Սոֆյա Ռոտարուն հրաժարվել է երգել Ռուսաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան