Քաղաքագետ. Փաշինյանի՝ ԱՄՆ այցի ընթացքում նախատեսված է Թրամփի հետ ձեռքսեղմում և լուսանկարում
Նիկոլ Փաշինյանը մեկնում է ԱՄՆ։ Նախ նշեմ, որ այցը ֆորմալ առումով երկկողմ չէ։ Երկկողմ բարձր մակարդակի հանդիպումներ այս պահին նախատեսված չեն։
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել նախատեսված այցի մասին։
«Վարչապետի այցը աշխատանքային է՝ Լոս Անջելես, որտեղ վարչապետը հանդիպում է ունենալու հայ համայնքի հետ և Նյու Յորք, որտեղ վարչապետը ելույթ է ունենալու ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի գագաթնաժողովի շրջանակներում։ ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանն իր աշխատանքներն է սկսում սեպտեմբերի 17-ին իսկ «High level General Debates»-ը սեպտեմբերի 27-ից։ Վարչապետը Նյու Յորքում կլինի հավանաբար սեպտմեբերի 23-ի երեկոյան։
Սեպտեմբերի 24-ի առավոտյան ՄԱԿ-ի կենտրոնակայանում արդեն իսկ նախատեսված է պաշտոնական ընդունելություն Իդնոնեզական Լաունջում և պաշտոնական ճաշ «North Delegates Lounge»-ում։ Սեպտեմբերի 24-ի երեկոյան նախատեսված է վարչապետի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու հանդիսասրահում։
Կարծում եմ նախատեսվում են վարչապետի երկկողմ մի շարք հանդիպումներ տարբեր պետությունների գործընկերների, ինչպես նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Գուտերեշի հետ։
Վարչապետը նաև կմասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդլդ Թրամփի կողմից կազմակերպվող ընդունելությանը։ Սա Թրամփի հետ շփման միակ հնարավորությունն է լինելու, այն էլ չափազանց բարդ։ Նախատեսվում է արարողակարգային ձեռքսեղմում և լուսանկարում»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին