Արագիլներ են սատկել՝ ձեզ ով է Ավետ բերելու
Արարատի մարզի Հովտաշեն համայնքում սատկել է աղտոտված չորս արագիլ։ Panorama.am-ը տեղեկացավ շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու, «Թի-Էս-Ի Դեպի Կայուն Էկոհամակարգեր» ՀԿ-ի տնօրեն Կարեն Աղաբաբյանից։
Նա ասաց, որ երկուսին հայտնաբերել են դաշտում սատկած, որոնց սատկելու պատճառը հնարավոր է լինի թուլությունը, որի հետևանքով չեն կարողացել կեր հայթայթել կամ կարող է աղտոտվածության պատճառով նրանց վրա ինչ-որ գիշատիչ է հարձակվել։ Մյուս երկուսը սատկել են մաքրելու ընթացքում. «Ամենաթույլերն էին։ Ըստ երևույթին, երևի լրացուցիչ սթրեսին չդիմացան»։
Նշենք, որ մի շարք կամավորներ, ՀԿ-ներ իրենց նախաձեռնությամբ սկսել էին աղտոտված արագիլների մաքրման, կերակրման գործընթաց։
Կ. Աղաբաբյանը, որը նույնպես մասնակցել է այդ աշխատանքներին, ասաց, որ մաքրման աշխատանքները վերջացրել են, բոլոր թռչունները, որոնց կարողացել են բռնել, այսինքն որոնք այնքան վատ են թռչել, որ հնարավոր է եղել բռնել, մաքրված են։
«Մենք նաև անօդաչու սարքի միջոցով հետազոտել ենք տարածքը, տեսնելու՝ արդյոք կանալներում կան անօգնական կամ սատկած թռչուններ։ Զննումը ցույց տվել, որ նման թռչուններ չկա»,- նշեց նա։
Կ.Աղաբաբյանը տեղեկացրեց, որ արդեն դադարեցրել են նաև թռչունների կերակրումը, որպեսզի նրանք կրկին սկսեն ինքնուրույն իրենց համար կեր հայթայթեն, կախված չլինեն մարդուց։ Նրա խոսքով, մաքրել են նաև այն կանալը, որը կեղտոտված է եղել։
Հարցին, արդյո՞ք կարող են չվել արագիլները, նա պատասխանեց. «Կարող են չվել։ Միգուցե ոչ շատ երկար տարածություն, բայց կարող են մասնակցել չուին։ Հետազոտությունները ցույց են տվել, որ մեր արագիլները տարբեր վայրեր են ընտրում ձմեռելու համար. մի մասը մնում է Հայաստանում, մի մասը չվում է Աֆրիկայից մինչև Արաբական թերակղզի»։
Հուլիսի կեսերին բնապահպանները ահազանգեցին, որ Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների փետուրներն աղտոտված են, նրանք չեն կարողանում թռչել։ Օրեր պահանջվեց պատկան մարմիններից, մինչև պարզեցին, թե ինչն է արագիլների աղտոտվածության պատճառը։ Մի բան, ինչը սոցցանցերում համարյա միանգամից մատնանշվեց։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնեցին, որ արագիլների աղտոտվածության պատճառը Հովտաշեն համայնքի շրջակայքի ջրային տարածքներում առկա յուղային շերտի առկայությունն է։ Աղտոտվածության փաստի վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված է վարչական վարույթ։
Ու վերջ։
Մեղավորների անուններ բարձրաձայնված չեն, հետևանքները ոչ տնտեսավարողի, ոչ կառավարության կողմից վերացված չեն...։
Արագիլների խնամքը մարդկանց բարի կամքին է հանձնված։
Հարակից հրապարակումներ`
- Աղտոտված արագիլների ֆիզիկական վիճակն էապես բարելավվել է
- Արագիլների աղտոտվածության փաստի վերաբերյալ հարուցված է վարչական վարույթ
- Արագիլների աղտոտման աղբյուրը, ըստ երևույթին, թառափի ձկնաբուծարաններն են
- Քննարկում՝ «Լավ, բա մասնագետ չկա՞»
- Հարյուրարավոր արագիլներ անկման են դատապարտված. ահազանգ
- Արագիլների անկում Արարատի մարզի Հովտաշատ գյուղում
- Արագիլով այլևս լուր չեք ուղարկի
- Գյուղը կանգնեց, արագիլին փրկեց
- Արագիլները չվող տեսակ են, բայց դարձել են մշտակյաց. բնապահպան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները