«Հրապարակ». Արարատ Միրզոյանը մեծացնում է իր գրասենյակը. Ինչի՞ համար էին ԱԺ-ում կառուցվածքային փոփոխությունները
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում կրակն են ընկել իրենց ապօրինի գործողությունների ձեռքը։ Մեկ շաբաթ է՝ զբաղված են կադրային ջարդի ապօրինի հետքերը վերացնելու գործով։ Նախօրեին ուշացած հրապարակեցին ԱԺ աշխատակազմի նոր անվանացանկը և հաստիքացուցակի հավելվածը, որից պարզ դարձավ, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ի տարբերություն նախորդի, մեծացնում է իր գրասենյակը։
Եթե 2017-ին ԱԺ խորհրդի անդրանիկ նիստում որոշում ընդունվեց, որ Արա Բաբլոյանի աշխատակազմը պետք է բաղկացած լինի 6 հոգուց՝ նախկին 22-ի փոխարեն, ապա Արարատ Միրզոյանը որոշել է գրեթե կրկնապատկել այդ թիվը։ Նա կունենա 4-ական օգնական, խորհրդական, երկու ռեֆերենտ ու մեկ գործավար։
Ի դեպ, հիշեցնենք, որ Միրզոյանի ղեկավարած հիմնարկում մոտ մեկ տարի է՝ օպտիմալացումից են խոսում ու այդ նպատակով էլ ԱԺ-ում կառուցվածքային փոփոխությունների գնացին, որպեսզի օպտիմալացնեն աշխատակազմը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: