Գ. Ավետիսյան. Ունենք սպանդանոցների բավարար քանակ հանրային սննդի կետերը թարմ մսով ապահովելու համար
ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպումներ է ունեցել Ռեստորատորների միության ներկայացուցիչների, իրենց թարմ միս-մսեղիք մատակարարողների, ինչպես նաև խոզաբուծությամբ զբաղվող ֆերմերների հետ, որի ընթացքում քննարկվել են պարտադիր սպանդանոցային ծագման մսի ձեռքբերման հետ կապված խնդիրները:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի փոխանցմամբ, Գեորգի Ավետիսյանը հորդորել է խնդիրը հնարավորինս արագ լուծել՝ հավելելով, որ այս պահին ունենք սպանդանոցների բավարար քանակ հանրային սննդի կետերը թարմ մսով ապահովելու համար:
«Արդեն իսկ կան հետաքրքրվողներ, որոնք պատրաստվում են ներդրումներ կատարել, մինչև տարվա վերջ կունենանք բավարար սպանդանոցներ և կկարողանանք ամբողջ շուկան ապահովել սպանդնոցային ծագման մսեղիքով»,- նշել է Տեսչական մարմնի ղեկավարը:
Խոզաբուծությամբ զբաղվող մեծ ֆերմերներից շատերն արդեն ունեն սպանդանոցներ, իսկ ովքեր չունեն, պատրաստվում են իրենց խոզանոցներին կից կառուցել և շահագործել: Տեսչական մարմնի կողմից էլ պարտվորվել են տրամադրել ներկայացվող պահանջները և ՍԱՏՄ մասնագետների կողմից անցկացնել դասընթացներ՝ էլեկտրոնային անասնաբուժական ձևաթուղթ տրամադրելու համար:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պարտադիր պահանջի իրականացումը սննդի շղթայի բոլոր օպերատորների համար լինելու է ՍԱՏՄ օրակարգում:
Հարակից հրապարակումներ`
- Սպանդանոցները պատրաստ են աշխատել համաձայն շուկայի պահանջարկի. ՍԱՏՄ
- 2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին