Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը
Forbes hեղինակավոր ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը։
Ըստ ամսագրի՝ հինգերորդ տարին անընդմեջ Գուցերիևները պահպանում են Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշի առաջին տեղը: «Սաֆմար» խմբի հիմնադիր Միխայիլ Գուցերիևի ընտանիքի կարողությունը գնահատվում է 5,65 մլրդ դոլար, տարվա ընթացքում այն նվազել է 320 մլն դոլարով:
Երկրորդ հորիզոնականում հայտնվել է Ռոտենբերգների ընտանիքը՝ 5,18 մլրդ դոլար կարողությունով։ Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Շայմիևների ընտանիքը, որոնց կարողությունն ավելացել է 320 մլն դոլարով՝ 2,8 մլրդ դոլարի:
Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների տասնյակում տեղ են գտել նաև Գապոնցևների, Եվտուշենկոների և Ռահիմկուլովների ընտանիքները։