«Փաստինֆո». Քննվում է Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել, և այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է նրան կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։
Օգոստոսի 27-ին քննչական գործողություններ են իրականացվել Գագիկ Խաչատրյանի առանձնատանը։ ԱԱԾ-ի բակում հրավիրված ճեպազրույցի ընթացքում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել էր, որ խուզարկություն է իրականացվում ինչպես Խաչատրյանին, այնպես էլ նրա մերձավոր անձանց պատկանող տարածքներում։
Վանեցյանը նշել էր, որ քրեական գործը, որի շրջանակում իրականացվում էր խուզարկությունը, կապ չունի Գագիկ Խաչատրյանին վերաբերող ՀՔԾ-ում քննվող քրեական գործի հետ, որով, ի դեպ, Խաչատրյանն ունի մեղադրյալի կարգավիճակ։
Ավելի ուշ ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Գագիկ Խաչատրյանը և նրա եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։
Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նշել էր, որ բողոքարկել է ձերբակալման որոշումը։ Նա ձերբակալման որոշումը որակել էր ոչ իրավաչափ։
Հարակից հրապարակումներ`
- Պատրաստվում եմ բողոքարկել ձերբակալման որոշումը, քանի որ դա ոչ իրավաչափ է. Երեմ Սարգսյան
- Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է
- ՀՔԾ-ում քննվող գործով Գագիկ Խաչատրյանը մեղադրյալի կարգավիճակ ունի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան