Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի առողջական վիճակի մասին
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն իրեն նորմալ է զգում, բժիշկների թույլտվությամբ կարող է հաջորդ շաբաթվանից այցելել թատրոն։ Ռիա նովոստիին պատմել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը։
Ավելի վաղ նա հաղորդել էր, որ Ջիգարխանյանը պլանավորված կանխարգելիչ բուժում է անցնում, նրա վիճակը գնահատվել է նորմալ: Ավելի ուշ նա դուրս էր գրվել հիվանդանոցից, իրեն լավ է զգացել։
«Ամեն ինչ նորմալ է, անհանգստանալու որևէ առիթ չկա։ Դեռ չի գնացել թատրոն, պլանային դեռ պետք է բժշկի գնա, եթե նրանք թույլ տան, հավանաբար, հաջորդ շաբաթ կգնա»,- ասել է Ա. Սողոմոնյանը։
2017 թվականի հոկտեմբերին Ջիգարխանյանի առողջությունը կտրուկ վատացել է. դերասանը հիվանդանոց է ընկել և հայտարարել, որ պատրաստ չէ ներել իր կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, որը, ըստ նրա, «իրեն մեծ ցավ է պատճառել»:
Ավելի ուշ զույգը բաժանվել է և սկսվել է դատական գործընթացը: Ջիգարխանյանը պարբերաբար բուժում է անցնում հիվանդանոցներում և առողջարաններում: Օգոստոսին դերասանը երկար ընդմիջումից հետո առաջին անգամ գնացել է թատրոն՝ նոր թատերաշրջանը բացելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից
- Ջիգարխանյանը կրկին հոսպիտալացվել է
- Ջիգարխանյանը հիվանդությունից հետո առաջին անգամ հանդիպել է իր թատրոնի դերասանների հետ
- Ջիգարխանյանի նախկին կինը չի վճարել տուգանքը և ստիպված դիմելու են հարկադիր կատարողներին
- Պրոդյուսեր. Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը շատ վատ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան