Հուլիսի տնտեսական թվերը բավական տպավորիչ են ստացվել. վարչապետ
«Հուլիսի տնտեսական թվերը բավական տպավորիչ են ստացվել: Ունենք Տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 8.1 տոկոս: Սա հրաշալի թիվ է»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև նշել է, թե որ ոլորտներում է աճ գրանցվել։
Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը կազմել է 16.1 տոկոս,
շինարարության աճ՝ 4.1 տոկոս, առևտրի շրջանառության աճ՝ 9.1 տոկոս,
ծառայությունների աճ՝ 14.9 տոկոս, միջին անվանական աշխատավարձի աճ՝ 8 տոկոս,
արտահանման աճ՝ 19.5 տոկոս:
«Սրանք իսկապես շատ լավ թվեր են: Հասկանալի է, որ սա չի նշանակում, թե մենք բոլոր հարցերը լուծել ենք: Սա նշանակում է, որ առաջ ենք շարժվում: Բավականին լավ տեմպով»,- գրել է վարչապետը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում