Զոհրաբ Մնացականյան. Մեր նպատակը ԱԳ նախարարների մակարդակով երկխոսությունը շարունակելն է
«Մենք հետևողական ենք մեր դիրքորոշումներում»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ արձագանքելով Բաքվից հնչած հայտարարություններին։
Նրա խոսքով, հայկական կողմը միշտ խոսել է նույն բանի մասին։
«Մեզ համար բանակցային գործընթացը շարունակական է։ Մենք ունենք մեր մոտեցումները, դիրքորոշումները, խոսել ենք դրանց համադրության պարիտետի մասին, խոսել ենք, թե ինչ է նշանակում կարգավիճակ, անվտանգություն, Ղարաբաղի մասնակցություն և այլն։ Ես նորից կարող եմ այս ամենը մեկ-մեկ բացել, բայց արդեն խոսել ենք»,-ասաց ԱԳ նախարարը՝ ավելացնելով, որ հայկական կողմը չափազանց հետևողական է։
Նա անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից հնչած հայտարարությունները, հատկապես երբ դրանք անցնում են քաղաքավարության սահմանները։
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա նախարարի գնահատմամբ, այս տարվա ընթացքում այն եղել է բավականին դինամիկ։
«Մենք անցած տարվա մայիսից որևէ ընդմիջում չենք վերցրել, միանգամից ներգրավել ենք։ Հիմա մեր նպատակւ ԱԳ նախարարների մակարդակով երկխոսությունը շարունակելն է»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովրդավարությունը պետք է դառնա ՀՀ արտաքին քաղաքականության թիվ 1 այցեքարտը». վարչապետ
- Զոհրաբ Մնացականյան. Ադրբեջանը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության սպառնալիք
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում