Հայաստանի վարկանիշի բարձրացման համար հիմք է ծառայել Հայաստանի մակրոտնտեսական կայունությունը. Էկոնոմիկայի նախարար
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշը՝ «B1»-ից դարձնելով «Ba3»:
Գործադիրի այօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով այս փաստին՝ նշեց, որ սա սպասված իրադարձություն է, քանի որ 2006 թ-ից ի վեր Հայաստանի սուվերեն վարկանիշը չի բարձրացվել։
Վարչապետը Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին խնդրեց ներկայացնել, թե ինչու է սա կարևոր իրադարձություն և ինչու են տնտեսագետներն դա արդքան կարևորում:
Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ բարձրացնելով Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ «Մուդիզ»-ը միջազգային ներդրումային հանրության մոտ սպասումներ ու կարծիք է ստեղծում տվյալ երկրում եղած տնտեսական քաղաքականության հուսալիության ու զարգացման հեռանկարների վերաբերյալ:
«Այն փաստը, որ 2015-2016թթ-ին Հայաստանի սուվերեն վարկանիշն իջեցվելուց հետո այսօր առաջին անգամ այն բարձրացվում է, վկայում է այն մասին, որ վարվող տնտեսական քաղաքականությունը նշված հեղինակավոր կազմակերպության կողմից ընկալվել և որակվել են որպես դրական»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ նաև սպասումներ են ձևավորվում, որ առաջիկայում ևս զարգացման հեռանկարները դիտվում են որպես կայուն:
Համաձայն նշված զեկույցի՝ վարկանիշների բարձրացման համար հիմք են ծառայել Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսական կայունությունը, կառավարության ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգը և դրանք կատարելու հանձնառությունը, հարկաբյուջետային քաղաքականությունը և տնտեսության կառուցվածքային փոփոխությունները (ոլորտների դիվերսիֆիկացիան): Մասնավորապես, գործակալությունը կանխատեսում է գալիք տարիների տնտեսական աճ՝ 5.5-6 %-ի շրջակայքում, ինչը պայմանավորվելու է հիմնականում զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և թեթև արդյունաբերության ոլորտների աճով: Այս կառուցվածքային փոփոխությունների արդյունքում գործակալությունը կանխատեսում է տնտեսական աճի տատանողականության նվազում՝ ի տարբերություն նախորդող տարիներին արձանագրված իրավիճակի:
Վարկանիշների փոփոխության համար, ի թիվս գործակալության կատարած այլ ուսումնասիրությունների, հիմք են ծառայել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված տեղեկություններն ու փաստերը՝ կապված Հայաստանի ներդրումային միջավայրի, երկրում 2018 թվականից բացված խոշոր հյուրանոցների, գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացմանն ուղղված նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի, Եվրոպական միության հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում առկա բարեփոխումների իրականացման ժամանակացույցի և կառավարության կողմից նախատեսվող այլ ծրագրերի հետ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում