«Ժողովուրդ». ԲԴԽ անդամի փնտրտուք է. Ինչո՞ւ է հրաժարվում Ռուզաննա Հակոբյանը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Բարձրագուն դատական խորհրդի 2 անդամի տեղը դեռևս շարունակում է թափուր մնալ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը և դատական համակարգը հայտնվել են դժվար կացության առաջ: «Իմ քայլը» շատերին առաջարկել է դառնալ ԲԴԽ անդամ, հրաժարվել են, նույն վիճակն է նաև դատական համակարգում:
Բանն այն է, որ, Դատական օրենսգրքի համաձայն, պետք է ԲԴԽ թեկնածուին ընտրելիս հաշվի առնեն գենդերային հարցը, ինչպես նաև վարչական մասնագիտացում ունենալու հիմքը: Եվ այս չափանիշներին համապատասխանում է միայն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ռուզաննա Հակոբյանը իր մտերմիկ շրջապատում հայտարարել է, որ հրաժարվում է հետ վերադառնալ Բարձրագույն դատական խորհուրդ, չի ուզում այլևս դառնալ ԲԴԽ անդամ: Ու եթե նա առաջիկայում որոշի ինքնաբացարկ հայտնել, դատական համակարգում թեկնածուի փնտրտուք կսկսվի»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա