«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության օդանավը վթարային վայրէջք է կատարել Եկատերինբուրգում
Սանկտ Պետերբուրգից Տաջիկստան թռչող «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության օդանավը, վթարային վայրէջք է կատարել Եկատերինբուրգի «Կոլցովո» օդանավակայանում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ աղբյուրի՝ «Պուլկովո» օդանավակայանից թռչելուց հետո օդանավի հրամանատարը զեկուցել է անիվների հնարավոր վնասման մասին:
Մասնագետները զննել են թռիչքուղին և հայտնաբերվել են կենդանական ծագման մնացորդներ, թռչունի փետուրներ, ինչից հետո որոշում է կայացվել շտապ վայրէջք կատարել «Կոլցովո» օդանավակայանում։
Ավիաընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ վայրէջք կատարելիս որևէ ուղևոր չի տուժել, այժմ նրանց հետ աշխատում են ավիաընկերության ներկայացուցիչները։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում