Վեդիում ծննդկանի ու նորածնի մահվան գործով փորձաքննությունների արդյունքները դեռ չկան
Արարատի մարզի Վեդի քաղաքի ծննդատանը 29-ամյա ծննդկանի ու նորածնի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակում նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չեն ստացվել։ Panorama.am-ին այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Այս պահին նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ դեպքը գրանցվել էր օգոստոսի 2-ին։ ժամը 07:55-ին, «Վեդու ծննդատուն» ՓԲԸ-ի տնօրենից ահազանգ է ստացվել այն մասին, որ օգոստոսի 1-ին իրենց մոտ է ընդունվել Վեդի քաղաքի բնակչուհի՝ ծնված 1990 թվականին, ով գտնվել է հղիության 9-րդ ամսում: օգոստոսի 1-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, պտուղը ծնվել է մահացած վիճակում, իսկ ծննդկանը օգոստոսի 2-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, մահացել է վիրահատությունից հետո:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ծննդկանի և նորածնի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ։
Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասը սահմանում է.
«Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»։
Հարակից հրապարակումներ`
- Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում Վեդիում ծննդկանի մահվան վերաբերյալ
- Վեդիի ծննդատանը ծննդկան է մահացել
- Վանաձորում 32-ամյա ծննդկանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել ավագ մանկաբարձ-գինեկոլոգին
- Կապանում ծննդկանի մահը վրա է հասել վիրահատության ժամանակ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին