Դիվանագետներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Եռաբլուր զինվորական պանթեն
Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Նախարար Մնացականյանը ներկայացրել է համաժողովի աշխատանքների ընթացքը, անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր խոսքում նշել է, որ որդեգրված արտաքին քաղաքականության սկզբունքների հիմքում ընկած են ազգային արժեքները և Հայաստանի շահերը: Նախարարն առանձնահատուկ ընդգծել է Հայոց Եկեղեցու դերը` բարձր գնահատելով այն սերտ համագործակցությունը, որ առկա է նախարարության և Մայր Աթոռի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և աշխարհասփյուռ եկեղեցական կառույցների միջև:
Համաժողովի մասնակիցներին իր հայրապետական օրհնությունն ու պատգամը փոխանցել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ մաղթելով ուժ և եռանդ իրենց հայրենանվեր գործունեության մեջ։
Նույն օրը ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցները ՊՆ նախարարի ուղեկցությամբ այցելել էին Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում